Զախարովա. Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղին
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում աջակցել Հայաստանի եվրոպական ուղղությամբ առաջխաղացմանը՝ Ռուսաստանի մասնակցությամբ գործող տնտեսական և համագործակցային մեխանիզմների հաշվին։ Հայտարարությունն արվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում անցկացված ճեպազրույցի ընթացքում։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի համար ընդունելի չէ իրավիճակը, երբ Հայաստանը միաժամանակ փորձում է պահպանել ներկայիս ինտեգրացիոն ձևաչափերը և զարգացնել եվրոպական ուղղությունը։ Նա նաև քննադատել է Եվրամիության քաղաքականությունը՝ պնդելով, որ Բրյուսելը վարում է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարենպաստ քաղաքական գիծ։
Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել էր, որ եթե Հայաստանը շարունակի խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, ապա Մոսկվան կարող է վերանայել աջակցության մեխանիզմները, որոնք այսօր գործում են Եվրասիական տնտեսական միության և երկկողմ համաձայնագրերի շրջանակում։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru