Ռուսաստանը հայտարարել է Զապորոժիեի մարզում բնակավայրի վերահսկողության անցնելու մասին
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել հատուկ ռազմական գործողության գոտում գտնվող ևս մեկ բնակավայրի նկատմամբ։ Խոսքը Զապորոժիեի մարզի Կոմսոմոլսկոյե գյուղի մասին է։
Ռուսական կողմի տվյալներով՝ մարտական գործողություններն իրականացրել են «Արևելք» զորախմբի ստորաբաժանումները։ Պաշտպանական գերատեսչությունը նաև հայտնել է, որ գործողությունների ընթացքում ուկրաինական կողմը կրել է տեխնիկայի և տրանսպորտային միջոցների կորուստներ։
Միաժամանակ ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը տարբեր շրջաններում խոցել են հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր։ Ըստ պաշտոնական տվյալների՝ հարվածների թիրախ են դարձել Ռուսաստանի մի շարք շրջաններ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից