Apple-ը կարող է հրաժարվել Vision Pro շարքի շարունակությունից և կենտրոնանալ նոր սարքերի վրա
Աշխարհ
Հեղինակավոր ինսայդեր Մին-Չի Կուոյի տվյալներով՝ Apple-ը ներկայում չի նախատեսում շարունակել Vision Pro սարքերի շարքի զարգացումը և պատրաստվում է կենտրոնանալ այլ կրելի տեխնոլոգիաների վրա։ Այս մասին նա գրել է X հարթակում։
Ըստ հրապարակման՝ ընկերությունում քննարկվել է ինչպես Vision Pro-ի հաջորդ սերնդի, այնպես էլ ավելի մատչելի Vision Air տարբերակի նախագծերի դադարեցումը։ Ինսայդերի գնահատմամբ՝ նման որոշման պատճառներից մեկը վաճառքների սպասվածից թույլ արդյունքներն են եղել։ Նշվում է նաև, որ ընկերության ներսում առաջնահերթությունը տեղափոխվում է նոր ուղղությունների վրա։
Մին-Չի Կուոյի տեղեկություններով՝ Apple-ը մտադիր է ակտիվացնել արհեստական բանականությամբ աշխատող խելացի ակնոցների մշակումը։ Առաջին մոդելը, որը կարող է չունենալ էկրան, ըստ հրապարակման, հնարավոր է ներկայացվի 2027 թվականին, իսկ էկրանով տարբերակի թողարկումը դիտարկվում է ավելի ուշ՝ մոտ 2029 թվականին։ Vision Pro սարքը ներկայացվել էր 2024 թվականին և դարձել էր Apple-ի ամենաթանկ սպառողական սարքերից մեկը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru