Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
Հասարակություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և նրան հանձնել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը։
Վարչապետի միջնորդությամբ նախագահի համապատասխան հրամանագրի համաձայն՝ Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։
Հանրապետության նախագահը շնորհավորել է Մհեր Գրիգորյանին բարձր պետական պարգևի արժանանալու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ