Թուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդը Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ Տեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթների Փաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվում Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում 

Վահագն Չախալյանի կոչը ջավախահայությանը

Հասարակություն

Կալանավորված Վահագն Չախալյանը դատարանում հայտարարություն է արել. «Իմ սիրելի և թասիբով ջավախահայեր, մի՛ զլացեք, ինչպես չզլացաք 44 օրյա պատերազմի օրերին, մի բռունցք դարձեք, հանուն Հայաստանի հունիսի 7-ին եկեք Հայաստան և մասնակցեք ընտրություններին։

Այս մասին դատարանում հայտարարել է Վահագն Չախալյանը։

Դատարանի այս դահլիճում բազմիցս նշել եմ, որ մենք ահաբեկիչներ չենք, մենք ազատաբերներ ենք, ազատարարներ՝ ամբողջովին և անմնացորդ նվիրված Հայաստանի ազատագրման, հզորացման, բարգավաճման և վերածննդի նվիրական գաղափարին

Ակնհայտ է, որ այս ազգադավ իշխանություններն ընտրություններից մեկ տարի առաջ մեզ մեկուսացրել են, որպեսզի կարողանան վաղը ևս մեկ անգամ վերարտադրվեն։

Պայմանավորված այն հատուկ պայմաններով, որոնցում գտնվում եմ, այսօր, այս դահլիճում ստիպված եմ երկու առանձին հայտարարություն մեկ տեքստով տարաածել (պատվարժան դատարան խնդրում եմ բարձրախոսս չանջատեք և թույլ տաք ավարտել խոսքս): Այն բաղկացած է երկու մասից և ուղղված է երկու հասցեատիրոջ՝ Ջավախքում և Հայաստանից դուրս գտնվող, ՀՀ քաղաքացիություն ունեցող իմ շատ սիրելի և արժանապատիվ ջավախահայությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին։ Այն կարելի է կարճ բնութագրել՝ եկ ու գնա։

Ջավախքում և արտերկրում բնակվող, ՀՀ քաղաքացիություն ունեցող արժանապատիվ ջավախահայերին

Հանուն Հայաստանի՝ եկ Հայաստան և գնա ընտրության։

Իմ սիրելի և թասիբով ջավախահայեր, ես միայն պատերազմի ժամանակ՝ Հայաստանի համար այդ ճակատագրական օրերին եմ ձեզ խնդրանքով դիմել։ Պատերազմը չի՛ ավարտվել, այսօր էլ այն շարունակվում է, այսօր էլ իրավիճակը կրիտիկական է և պատերազմական, ուղղակի այսօր այն տրանսֆորմացվել է, այսօր Հայոց պետականության և անկախության թշնամիները տանկերով չեն հարձակվել մեզ վրա, այլ փափուկ ուժի և իրենց ազդեցության գործակալների միջոցով են փորձում հասնել իրենց բաղձալի նպատակին։

Իմ արժանապատիվներ, իմ ջավախահայեր, շատերդ տեղյակ եք, որ գրեթե մեկ տարի է գտնվում եմ անազատության մեջ, սահմանափակված է իմ ազատ տեղաշարժման և ազատ խոսքի իրավունքը, բայց փաշինյանական բռնաճնշումներն ու հալածանքներն ի զորու չեն եղել կոտրել իմ կամքը և պայքարել-հաղթելու վճռականությունը, ինչպես դա իզորու չեղավ անելու սահակաշվիլիական բռնաճնշումների և հալածանքների շղթան։

Իմ հզորներ, իմ մաքրամաքուրներ, իմ ջավախահայեր, այսօր էլ խնդրանքով դիմում եմ ձեզ, ձեզանից նրանց, ովքեր ՀՀ անձնագիր ունեն, հանդիսանում են ՀՀ քաղաքացի և սիրում են Հայաստանը, մի՛ զլացեք, ինչպես չզլացաք 44 օրյա պատերազմի օրերին, մի բռունցք դարձեք, հանուն Հայաստանի հունիսի 7-ին եկեք Հայաստան և մասնակցեք ընտրություններին, հանուն Հայաստանի հունիսի 7-ին եկեք Հայաստան և քվեարկեք։

Մի՛ զլացիր, ե՛կ, գնա ու քվեարկիր հանուն Հայաստանի։ 

Գնա՛, քվեարկի՛ր, որ Հայաստանը մնա։

Հանուն ուժեղ Հայաստանի, հանուն բարգավաճ Հայաստանի և հանուն դաշնակցային Հայաստանի։ 

Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներին

Հայաստանում բնակվող իմ շատ սիրելի ՀՀ քաղաքացիներ, իմ հայաստանցիներ, այսօր դատարանի այս դահլիճից դիմում եմ նաև ձեզ։

Դիմում եմ ձեզ, դիմում եմ քեզ, իմ շատ սիրելի եղբայր, ընկեր ու բարեկամ, դիմում եմ քեզ իմ արյունակից, մեր երակներով նույն արյունն է հոսում, հայի արյունը։ Հունիսի 7-ին կանխորոշվելու է իմ, քո, մեր երեխաների ապագան, հունիսի 7-ին որոշվելու է, թե նրանք Պետականություն և Հայրենք կժառանգեն, թե կմնան առանց նրանց։

Իմ ծանոթ և անծանոթ արյունակից, իմ թանկ բարեկամ,     

եթե սիրում ես հայն ու Հայաստանը, Հայկ Նահապետին և Մովսես Խորենացուն, Շառլ Ազնավուրին և Նարեկացուն, խնդրում եմ քեզ հունիսի 7-ին գնա ընտրության, 

եթե ուզում ես Հայաստանը հայկական մնա, հունիսի 7-ին գնա ընտրության, 

եթե ուզում ես ապագայում էլ գնալ Ջերմուկ և հանգստանալ այնտեղ, ապագայում էլ վայելել Ջերմուկի բուժիչ օդն ու ջուրը, հունիսի 7-ին գնա ընտրության։

եթե ուզում ես Ապարանի սառը ջուրը մերը մնա, հունիսի 7-ին գնա ընտրության, 

եթե ուզում ես Արագած սարը կարոտ չդառնա Արարատի պես սահմանից այն կողմ, հունիսի 7-ին գնա ընտրության, 

եթե ուզում ես Հայաստանն ու Վրաստանն իրար հետ սահման ունենան, հունիսի 7-ին գնա ընտրության, 

եթե ուզում ես Հայաստանն ու Պարսկաստանն իրար հետ սահման ունենան, հունիսի 7-ին գնա ընտրության։  

Մի՛ մնա պառկած բազմոցին, 15 րոպե ավել «դիվան քշելու» համար մի կործանիր զավակներիդ ապագան, խնդրում եմ քեզ, հունիսի 7-ին գնա ընտրության։ 

Չլսե՛ս թշնամական քարոզչամեքենային, թե դու բան փոխել չես կարող, և քեզանից բան կախված չէ, չդառնա՛ս այդ քարոզչամեքենայի զոհը։

Հիշի՛ր՝ քո մեկ ձայնն իսկ կարող է վճռորոշ ու բեկումնային լինել, քո մեկ ձայնն էլ կարող է փոխել մեր պարտությունների և նահանջի այս ընթացքը։

Հիշի՛ր և հավատա՛ քո ուժին, իմ ուժին, մեր բռունցքվելու և միասնականության ուժին, մեր հառնելու և վերածննդի ուժին։

Հավատա՛ և հունիսի 7-ին գնա՛ ընտրության, ամուր սեղմում եմ ձեռքերդ և փաթաթվում եմ քեզ, իմ լա՛վ բարեկամ։

Քո զավակներին հուսախաբ չանե՛ս, գնա՛ ընտրության»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդըԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքումԱռանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ ՎենսՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՀրատարակչությունները 6 միլիարդ ռուբլի արժողությամբ 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով Հարություն Կիվիրյանը՝ տիեզերք թռչելու նախաշեմինՌուսաստանը՝ ավելի քան 120 ԱԹՍ-ով հարձակման է ենթարկել Ուկրաինան․ Կիևը հարվածել է Սոչիի նավթի պահեստինՎերջապես ամեն ինչ ավելի հեշտ կլինի. կենդանակերպի այս նշանները դուրս են գալիս դժվարին շրջանից Պեսկովը զգուշացրել է․ Ուկրաինայում հրթիռների արտադրության օբյեկտները կդառնան ՌԴ-ի թիրախՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. ՓաշինյանՆեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-իԻրանում հարսանիքի ժամանակ 4 մարդու կյանք խլած հարվածը, ամենայն հավանականությամբ, հասցվել է ամերիկյան զինամթերքով․ ReutersԻնչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները Ռուսական բանակը հարված է հասցրել Կիևի օդանավակայանինԱդրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ՀայրապետյանՖեդորովի համար Ուկրաինայում նոր պաշտոն են գտելԹրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա․ Զելենսկի Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղումՉկա տեղեկություն, որ ՀՀ-ն Բաքվին տվել է հայ գերիներին այցելության 3-րդ երկրի թեկնածություն․ ՍահակյանԿառավարությունը՝ ավելի քան 25 մլն դրամ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի համարԻսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին«Արարատի» նախկին ֆուտբոլիստը 2.1 մլն եվրոյով տեղափոխվեց Կիևի «Դինամո»Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 մլն դրամ. դատախազություն Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ) Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համարՄրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվելՈւկրաինան և Լեհաստանը քննարկում են ԱԱ-2040-ը համատեղ անցկացնելու հայտըՀայ գերիները պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Օդեսայում կա մեկ զոհ և 5 վիրավոր, Սոչիում նավթի պահեստ է հրդեհվել Ի՞նչ հրավեր է արել Փաշինյանը Թուրքմենստանի նախագահինԿառավարությունը 1.47 մլրդ դրամ է ուղղում կրթական հաստատությունների շինարարությանն ու գույքինԳերիների հարցով քաղաքական ճանապարհը արդյունք չի տվել․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Վահագն Խաչատուրյանը կարևորել է Չեխիայի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործումԵրևանի մի քանի վարչական շրջաններում վթարային ջրանջատումներ են Սահակյան․ Բաքվում պահվող հայ գերիները լիակատար մեկուսացման մեջ ենՌուբեն Վարդանյանի գործն արդեն ՄԻԵԴ-ում է, տրվել է համար․ Սիրանուշ ՍահակյանԵրկու աշխատակցի դուրս են բերել թունելից՝ մահաբեր ջրհեղեղից 9 օր անց«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանը հանցավոր նախաձեռնություն է որակել․ ՍահակյանՈՒՂԻՂ․ Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստացվել է․ Սիրանուշ Սահակյանի ասուլիսըՌԴ ԱԽ․ «Թրամփի երթուղին» կարող է ԱՄՆ-ին հնարավորություն տալ ուժեր տեղակայել ՀՀ-ումԱԹՍ-ների հարձակումից հետո Սոչիի օդանավակայանում՝ ավելի քան 100 ուշացած չվերթ
Ամենադիտված