«Իրավունք». Որոշ թաղապետերի «երգը երգված է»
Հայկական Մամուլ
«Իրավունք» թերթը գրում է.
«Քաղաքապետարանի կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` խորհրդարանական ընտրություններից հետո խաղաղ չի լինելու որոշ վարչական շրջանների ղեկավարների համար: Ինչպես ասում են չար լեզուները, ընտրություններից հետո՝ քաղաքային իշխանությունում սպասվում է կադրային ջարդ:
Այն, որ նախընտրական թոհուբոհի մեջ որոշ թաղապետերի նյարդերն այլեւս տեղի են տալիս, եւ որ դա քաղաքապետն ու իշխանությունները չեն ների, միանշանակ է: Մնում է հետեւել հետընտրական շրջանին, որպեսզի ավելի պատկերավոր հասկանալ, թե որ վարչական շրջանն է լավ աշխատել ընտրություններին:
Սակայն այն փաստը, որ որոշ վարչական շրջանների ղեկավարներ իսկապես չեն աշխատում ո՛չ ՔՊ-ին ձայներ բերելու համար, ո՛չ էլ իրենց աշխտանքային պարտավորություններին հարիր, արդեն իսկ ցուցակագրված է ու անհետեւանք չի մնա»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru