Իշխանությունը հոգեվարքի նշաններ է ցույց տալիս․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է ․ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը ՔՊ-ում բուռն աժիոտաժ է առաջացրել։ Չնայած իշխանամերձ շրջանակների հաշվարկով Հանրապետության հրապարակում մոտ 20 հազար մարդ է եղել, սակայն, որոշ տեղեկություններով, ԱԱԾ-ն 40 հազարից ավելի թիվ է զեկուցել Նիկոլ Փաշինյանին։
Իշխանության ներսում հասկացել են, որ, չնայած տեւական ամիսներ իրենց ձեւավորած վախի մթնոլորտին եւ ընդդիմության հանրահավաքներին մասնակցողներին աշխատանքից հեռացնելու փաստերին, այնուամենայնիվ, ժողովրդի կամքը կոտրել հնարավոր չի եղել: Եվ եթե այսքանից հետո ընդդիմադիր մեկ ուժի հանրահավաքին այդքան մարդ է մասնակցում, ապա կարելի է պատկերացնել, թե միասնական ընդդիմության կազմակերպած փողոցային պայքարի հետեւանքն ինչ կարող է լինել։
Սրանով են պայմանավորված իշխանականների եւ նրանց ֆեյքերի անհանգիստ արձագանքը եւ այն, որ կեսգիշերին Փաշինյանն ուժայիններին հրահանգել է՝ լույսը չբացված, խուզարկություններ իրականացնել ընդդիմադիրների տներում։
Երեկ, առավոտյան արդեն հայտնի դարձավ, որ 50-ից ավելի ընդդիմադիրների մոտ խուզարկություններ են արվել։ 20-ից ավելի մարդ ձերբակալվել է: Ոմանք սա համարում են հոգեվարքի նշան` քվեարկությունից 2 օր առաջ:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru