Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ներկայացրել է ընտրողների համար նախատեսված ուղեցույց
Հասարակություն
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մշակել է ընտրողների համար նախատեսված ուղեցույց, որը ներկայացնում է ընտրական գործընթացներում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ կարևոր տեղեկություններ և գործնական խորհուրդներ։
Ուղեցույցից կիմանաք՝
ի՞նչ անձնական տվյալներ կարող են օգտագործվել ընտրության օրը,
ինչու՞ է քվեարկության գաղտնիությունը կարևոր,
ի՞նչ անել, եթե Ձեր տվյալները օգտագործվում, լուսանկարվում կամ տարածվում են առանց օրենքով նախատեսված հիմքի,
ինչպե՞ս վարվել, եթե ընտրողների ցուցակում հայտնաբերել եք անճշտություն,
ի՞նչ իրավունքներ ունեք լրագրողների ու դիտորդների հետ շփման ընթացքում։
Հիշե՛ք․ Ձեր քվեն գաղտնի է, իսկ Ձեր քաղաքական հայացքների կամ ընտրական նախընտրության մասին տեղեկությունը հատուկ պաշտպանության ենթակա անձնական տվյալ է։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru