Գերմանիան սկսել է ակտիվ նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Աշխարհ
Գերմանիան վերջին շաբաթներին ակտիվ քննարկումներ և նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Die Zeit պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ Գերմանիայի կանցլերի գրասենյակը պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում այս հարցի շուրջ՝ հատկապես Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ։ Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ աստիճանաբար ձևավորվում են պայմաններ Եվրոպայի և Ռուսաստանի միջև հնարավոր բանակցային գործընթաց սկսելու համար։
Միաժամանակ նշվում է, որ առաջիկա շաբաթներին նախատեսվում են քննարկումներ՝ կապված բանակցությունների հնարավոր ձևաչափի հետ։ Ըստ հրապարակման՝ եվրոպական կողմը փորձում է ձևավորել այնպիսի մոդել, որը կլինի հնարավորինս արդյունավետ և քաղաքական առումով ընդունելի։
Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը կոչ էր արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սկսել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթաց՝ եվրոպական երկրների մասնակցությամբ՝ նշելով, որ եկել է բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու ժամանակը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru