ՀՀ ղեկավարությունը փորձում է արհեստականորեն ստիպել հանրապետությանն ընտրություն կատարել Եվրոպայի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանը համոզված է, որ ԵԱՏՄ-ն ավելի շահավետ է Հայաստանի համար, քան եվրոպական կողմնորոշումը. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այն ավելի շահավետ է հայերի համար. նրանք ավելի շատ գումար են վաստակում ԵԱՏՄ-ից, ավելի լավ ապագա ունեն ԵԱՏՄ-ի հետ և ավելի արագ են զարգանում ԵԱՏՄ-ի հետ։ Սա տեղի չի ունենա Եվրոպայի հետ», – նշել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ՀՀ ղեկավարությունը փորձում է արհեստականորեն ստիպել հանրապետությանն ընտրություն կատարել Եվրոպայի և ԵԱՏՄ-ի միջև:
Պեսկովը նշել է նաև, որ Հայաստանը երկար ժամանակ չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը․ գրում է РИА Новости-ն։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru