ՆԳ նախարարությունում քննարկվել են առաջիկա ընտրությունների կազմակերպման հարցերը
Այլ
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ ու անխոչընդոտ իրացումը․ նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելությանը
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունիսի 4-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ընտրությունների դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ։
Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության պատասխանատվության շրջանակն Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների կազմակերպման և անցկացման գործընթացում՝ անդրադառնալով Ոստիկանության, ինչպես նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից իրականացվող աշխատանքներին։
Նշվել է, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ավարտել է ընտրական ցուցակների ճշգրտման և վերջնականացման աշխատանքները։
Միաժամանակ, Ոստիկանությունը ընտրատեղամասերում և դրանց հարակից տարածքներում կիրականացնի ծառայություն՝ ապահովելով հասարակական կարգի պահպանումն ու ընտրական գործընթացի անխոչընդոտ ընթացքը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru