Գրոսի. Իրանը 2025 թվականի հարձակումներից ի վեր չի տեղափոխել հարստացված ուրանը
Աշխարհ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Իրանում հարստացված ուրանը մնում է 2025 թվականին հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում։
«Մենք ենթադրում ենք, որ այն գտնվում է նույն վայրում, որտեղ գտնվում էր անցյալ տարի հարձակումների ժամանակ։ Սա ընդհանուր կարծիքն է։ Իրանի իշխանությունները հստակեցրել են դա», - ասել է նա ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, որը գումարվել էր Եգիպտոսի, Հորդանանի, Մարոկկոյի և Սաուդյան Արաբիայի խնդրանքով։
Գրոսիի խոսքով՝ գործակալությունը, ամեն դեպքում, պետք է վերադառնա ստուգման և միջուկային նյութերի գտնվելու վայրը և քանակը պարզելու համար։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru