ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումը Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանը Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում Սամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը «Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան 

Արամ Խաչատրյանի անվան 22-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի կոմպոզիտորի ծննդյան օրը

Գիտություն և Մշակույթ

Հունիսի 6-ը մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ այդ օրը կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 22-րդ մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։

Հունիսի 6-ին՝ ժամը 10։00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա մրցույթի մեկնարկի մամուլի ասուլիսը, ժամը 11։00-ին՝ վիճակահանությունը, իսկ ժամը 12։00-ին Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի կոմպոզիտորի հիշատակին։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտական կարգում, կանցկացվի հունիսի 6-13-ը՝ համախմբելով աշխարհի տարբեր մայրցամաքները ու երկրները ներկայացնող երիտասարդ թավջութակահարների:

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են միջազգային երաժշտական աշխարհի հնչեղ անուններ Դենիս Սևերինը (Շվեյցարիա), Մարթի Ռոսին (Ֆինլանդիա), Միհե Ռիոն (Կորեայի Հանրապետություն), Ժոզեֆին Նայթը (Միացյալ Թագավորություն), Լևոն Մուրադյանը (Հայաստան/Պորտուգալիա), Գրեգորիո Նիետոն (Վենեսուելա) և Վիկտոր-Ժուլիեն Լաֆերիերը (Ֆրանսիա)․ անվանի մասնագետներն իրենց ներկայությամբ, վարպետությամբ և արժեքավոր խորհուրդ-դիտարկումներով կուղղորդեն մրցույթի երիտասարդ մասնակիցներին:

Հունիսի 6-ին՝ ժամը 19․00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա մրցույթի բացման պաշտոնական արարողությունը, իսկ հունիսի 13-ին՝ ժամը 19․00-ին՝ պարգևատրման արարողությունը և եզրափակիչ գալա համերգը:

Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործություններից՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում ընդգրկված է նաև Խաչատրյանի հանրահայտ Թավջութակի կոնցերտը՝ աշխարհահռչակ թավջութակահար Վիկտոր-Ժուլիեն Լաֆերիերի մենակատարությամբ։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ երաժիշտների, ինչպես նաև աշխարհում հանրահռչակել Արամ Խաչատրյանի երաժշտությունը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
FT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի
Ամենադիտված