Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 4-ի երեկոյան կառավարության նիստում հայտարարել է, որ քվեարկություն չի անցկանցի Լիբանանի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի վերջին տարբերակի վերաբերյալ, քանի դեռ «Հեզբոլլահ»-ը չի ընդունել դրա պայմանները, այս մասին հաղորդել է Ynet պարբերականը։
Հրապարակման մեջ նշվում է, որ նախարարները քննադատել են փխրուն հրադադարը, որն Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունները համաձայնել էին երկարաձգել հունիսի 3-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, և պահանջել են, որ այն քվեարկության դրվի կաբինետում, նախքան Իսրայելը կընդունի դրա պայմանները։
Ynet-ը նշում է, որ Նեթանյահուն ասել է, թե «այս պահին համաձայնագիր չկա», քանի որ «Հեզբոլլահ»-ը հրաժարվել է ընդունել դրա պայմանները։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru