Եվրոպայում նշել են այն պայմանը, որի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է դադարել գոյություն ունենալ
Աշխարհ
Լյուքսեմբուրգից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆեռնան Կարտայզերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու դեպքում դաշինքը գործնականում կկորցնի իր գոյության հիմքը։ Նրա խոսքերը հնչել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում տված հարցազրույցում։
Քարտայզերի խոսքով՝ ՆԱՏՕ-ի առանցքային գաղափարը տրանսատլանտյան համագործակցությունն է, և Միացյալ Նահանգների դերը դաշինքում որևէ այլ երկիր չի կարող լիարժեք փոխարինել։ Այդ պատճառով, նրա գնահատմամբ, ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալը արմատապես կփոխի կազմակերպության ապագան։
Ավելի վաղ եվրապատգամավորը նաև կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանի և Եվրամիության միջև երկխոսության ակտիվացման ճանապարհին քաղաքական խոչընդոտներ կան։ Նրա խոսքով՝ այդ հարցում կարևոր դեր ունեն եվրոպական արտաքին քաղաքականության ներկայիս մոտեցումները։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է