Ռուսաստանում հայտարարել են, որ Պուտինը պատասխանել էր Զելենսկու նամակին դեռ դրա հրապարակումից առաջ
Ռուսաստան
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ավելի վաղ հնչեցրած հայտարարությունները կարելի է դիտարկել որպես արձագանք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բաց նամակին՝ դեռ մինչև դրա հրապարակումը։
Կոցի գնահատմամբ՝ Ռուսաստանի դիրքորոշումը բանակցային գործընթացի վերաբերյալ արդեն արտահայտվել է պաշտոնական մակարդակով։ Նա նշել է, որ Մոսկվան շարունակում է պնդել իր նախկինում հայտարարված մոտեցումները՝ կապված հակամարտության կարգավորման պայմանների հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինին ներկայացվել է Զելենսկու բաց նամակի բովանդակությունը, որը հրապարակվել էր հունիսի 4-ին։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Ռուսաստանի նախագահը ծանոթացել է ուղերձին։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել