33-ամյա Կարինա Կրոսը խոսել է 22-ամյա ամուսնու նվերների մասին
Հասարակություն
Ռուս բլոգեր Կարինա Կրոսը (իսկական ազգանունը՝ Լազարյանց) խոսել է ամուսնու՝ հոկեյիստ Մարկ Ռուդակովսկու ուշադրության և նվերների մասին։ Մեկնաբանությունը նա տվել է «Զվեզդաչ» Telegram ալիքին։
33-ամյա ինֆլյուենսերը ամուսնու հետ մասնակցել է «Միի կրկնակի կյանքը» սերիալի պրեմիերային, որտեղ լրագրողների հետ զրույցում նշել է, որ ամուսինը հաճախ իրեն հաճելի անակնկալներ է մատուցում և թանկարժեք նվերներ գնում։ Նրա խոսքով՝ ընտրությունն ավելի հաճախ կատարում է հենց ամուսինը՝ իր նախասիրություններով։
Կարինա Կրոսը նաև պատմել է, որ ուշադրություն չի դարձնում նվերների արժեքին՝ ընդգծելով, որ իր համար կարևոր է վերաբերմունքը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին նաև նրա հարսանեկան զգեստի արժեքի մասին՝ նշելով, որ դիզայներական զգեստը գնահատվել էր 336 հազար ռուբլի։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է