Պուտինը հայտարարել է Ռուսաստանում աշխատավարձերի աճի մասին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում երկրում աշխատավարձերը իրական արտահայտությամբ աճել են ավելի քան 30 տոկոսով։ Նա այս մասին խոսել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի ընթացքում։
Պուտինի խոսքով՝ խոսքը վերաբերում է ոչ թե անվանական, այլ իրական աճին՝ գնաճի ազդեցությունը հաշվի առնելուց հետո։ Նրա գնահատմամբ՝ այս ցուցանիշը վկայում է տնտեսության հարմարվողականության և ներքին շուկայի կայունության մասին։
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ երկրում գործազրկության մակարդակը ներկայում կազմում է 2,2 տոկոս՝ այն բնութագրելով որպես բարձր արդյունք և արդյունաբերական զարգացած երկրների շարքում ամենացածր ցուցանիշներից մեկը։ Համեմատության համար նա նշել է, որ Ճապոնիայում գործազրկությունը կազմում է 2,5 տոկոս, ԱՄՆ-ում և Հնդկաստանում՝ 4,2 տոկոս, իսկ եվրոգոտում՝ 5,9 տոկոս։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru