Մերցը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը վերականգնելու պատրաստակամության մասին
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Բեռլինը պատրաստ է վերադառնալ Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությանը։ Նրա խոսքերը փոխանցել է Reuters գործակալությունը։
Մերցի խոսքով՝ հնարավոր բանակցային գործընթացում բնական է համարում եվրոպական երկրների անմիջական մասնակցությունը։ Նա ընդգծել է, որ Եվրոպան պետք է ներկայացված լինի ցանկացած ձևաչափում, որտեղ քննարկվում են տարածաշրջանային անվտանգության և Ուկրաինայի հետ կապված հարցերը։
Միաժամանակ Գերմանիայի կանցլերը նշել է, որ, իր գնահատմամբ, ռուսական կողմը ներկայում բավարար քաղաքական պատրաստակամություն չի ցուցաբերում բանակցությունների վերսկսման ուղղությամբ։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան բաց է եվրոպական երկրների հետ շփումների վերականգնման համար, եթե նման նախաձեռնություն լինի եվրոպական կողմից։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru