Վթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկել
Հասարակություն
Հունիսի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Ուրցաձոր գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 60-ամյա Ապավեն Գ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 21-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է քարե պատնեշին և կոտրել այն։
Վթարի հետևանքով վարորդներից Ապավեն Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 4-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության 112 օպերատիվ կառավարման կենտրոն, և հայտնել են, որ Ապավեն Գ․-ն գիտակցության չգալով՝ մահացել է։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru