AP: Թրամփը անորոշություն է հայտնել Եվրոպայում ամերիկյան զորքերի թվի վերաբերյալ
Աշխարհ
ԱՄՆ զինված ուժերը սպասում են Պենտագոնի պարզաբանումներին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպայում ամերիկյան զորախմբի չափի վերաբերյալ հայտարարությունների հետ։ Այս մասին հայտնել է Associated Press (AP)-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության երկու պաշտոնյաների։
Ըստ գործակալության՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մայիսին շփոթված էին, երբ Թրամփը հայտարարեց Լեհաստան 5000 ամերիկացի զինվոր ուղարկելու մտադրության մասին՝ նույն թվի զորքերի դուրսբերման հրամանը տալուց մի քանի շաբաթ անց։
Associated Press-ը նշում է, որ Վաշինգտոնի ապագա ծրագրերի շուրջ անորոշությունը ազդում է զինծառայողների կյանքի վրա և կարող է ամերիկացի հարկատուներին միլիոնավոր դոլարներ արժենալ։
Այնուամենայնիվ, Թրամփի վարչակազմը պնդում է, որ Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատումը նախապես պլանավորված էր և համակարգված դաշնակիցների հետ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru