Չարի հետ ընտրական պայքարի մեջ չէր կարելի մտնել, բայց, եթե այդպես է, կատարե’ք ձեր պարտքը. Սրբազան
Հասարակություն
Չարի հետ ընտրական պայքարի մեջ պետք չէր մտնել, բայց եթե այդպես է, կատարե՛ք ձեր պարտքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։
«Եթե չես գնում ընտրության, թողնում ես, որ քո կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում։
«Որևէ ընտրություն, և այս պարագային սա, յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։ Կեղծավորություն է և խաբեություն է, երբ դու չես գնում քվեարկության, քո պատասխանատվությունը չես դնում այս ամբողջ գործընթացում և ուրիշից հետո պահանջում ես, որ քո կյանքը բարեփոխվի։ Ով չի գնալու քվեարկության, ոչ թե հետո իրավունք չունի խոսելու, այլ ինքը պատճառ է դառնում, որ իր կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում։ Մի թողեք, որ ուրիշները ձեր կյանքի ուղին գծեն ձեզ համար և դուք մնաք այդ որոշումների ներքո»,–ասաց Բագրատ Սրբազանը։


















































Ամենադիտված
Ուսանողը ատամի ցավով դիմել է ատամնաբույժի և անսպասելիորեն իմացել ծանր ախտորոշման մասին