Կալաս. ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ կկիրառի Իրանի նկատմամբ՝ նավարկության ազատությունը խախտելու համար
Աշխարհ
Եվրամիությունը իր պատմության մեջ առաջին անգամ պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ՝ նավարկության ազատությունը խախտելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես։
«Մենք, իհարկե, կքննարկենք Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և ԵՄ-ի ծովային «Ասպիդես» գործողությունը Կարմիր ծովում։
Այսօր առաջին անգամ պատժամիջոցներ կկիրառվեն նաև Իրանի դեմ՝ նավարկության ազատությունը խախտելու համար», - ասել է նա։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից