Fars. Իրանը սպառնում է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի նավթագազային օբյեկտներին
Աշխարհ
Իրանը կհարվածի տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան և իսրայելական նավթագազային օբյեկտներին, եթե Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա կրկնվի հարձակում, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նրա խոսքով՝ Իրանի թիրախային ցուցակում կներառվեն նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան նավթագազային ընկերությունների օբյեկտները։
Ավելի վաղ իրանական «Ալ Ալամ» հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելի ավիահարվածներից վնասվել են Խուզեստան նահանգի նավթաքիմիական գործարանի օբյեկտները։ Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ հարված է հասցրել Իրանի Բանդար-է-Մահշահր նահանգի նավթաքիմիական համալիրին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ