Ինչու՞ են քաղաքական ուժերը ավելի շուտ հայտարարում արդյունքների մասին, քան ԿԸՀ-ն. պարզաբանում է ԿԸՀ նախագահը
Հասարակություն
Այն, որ կուսակցությունները սովորաբար ավելի շուտ են արդյունքները ամփոփում, քան ԿԸՀ-ն, դա ընդամենը մեր կյանքից, մեր կարգավորումներից բխող իրողություն է:
Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պարզաբանելով, թե ինչու են քաղաքական ուժերը ավելի շուտ հայտարարում արդյունքների մասին, քան ԿԸՀ-ն:
Նրա խոսքով՝ երբ տեղամասում քվեարկությունն ավարտվում է, կուսակցությունների, քաղաքական ուժերի վստահված անձերը անմիջապես տվյալները հաղորդում են իրենց քաղաքական ուժին, բայց որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդյունքները հրապարակի, ամբողջ տեղամասը արդյունքները ամփոփելուց հետո պետք է ամբողջ փաստաթղթերը հավաքի պարկերում, ոստիկանների ուղեկցությամբ դրանք տեղափոխվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որն այդ պարկերը պետք է ընդունի:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել