Կիրկորովը կտրուկ արձագանքել է քթի պլաստիկ վիրահատության մասին հարցին
Հասարակություն
Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը արձագանքել է իր արտաքինի փոփոխությունների և հերթական պլաստիկ միջամտության մասին տարածված խոսակցություններին։ Տեսանյութը հրապարակվել է լրագրող Դենիս Սորոկինի Instagram էջում։
«Մուզ-ՏՎ»-ի երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք արտիստը նորից դիմել է վիրաբուժական միջամտության և մասնավորապես փոփոխել է քթի ձևը։ Ի պատասխան հարցին՝ Կիրկորովը կտրուկ արձագանքել է՝ հարցնելով, թե արդյոք լրագրողը կարծում է, որ հենց դա է այն թեման, որը նա հիմա ցանկանում է լսել։
Ավելի վաղ թեմային անդրադարձել էր նաև երգիչ Միտյա Ֆոմինը՝ նշելով, որ ինքը դրական չի վերաբերվում պլաստիկ վիրահատություններին և կարծում է, որ դրանք պետք է իրականացվեն միայն բժշկական անհրաժեշտության դեպքում։ Նա նաև նշել էր, որ չի կիսում արտաքին փոփոխությունների ներկայիս միտումները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ