Հաքերները սկսել են մարդկանց խաբել ChatGPT-ի անվճար բաժանորդագրության խոստումներով
Հասարակություն
Ռուսաստանի ՆԳՆ-ն զգուշացրել է նոր կիբեռսխեմայի մասին, որի շրջանակում հաքերները վնասակար ծրագրային ապահովման միջոցով ներթափանցում են Android համակարգով աշխատող սարքեր։ Ըստ գերատեսչության՝ հարձակվողները մարդկանց գրավում են հայտնի ծառայությունների անվճար հասանելիության խոստումներով։
Խոսքը վերաբերում է Drama RAT վնասակար ծրագրին, որը տարածվում է մեսենջերներով, SMS հաղորդագրություններով և էլեկտրոնային փոստով։ Զոհերին առաջարկվում է անվճար բաժանորդագրություն ChatGPT-ի, երաժշտական ծառայությունների, VPN-ների կամ խաղերի հավելումների համար։ Երբեմն ուղարկվում են նաև ֆայլեր՝ «Հաշիվ», «Հայտարարագիր» և նմանատիպ անվանումներով։
Գերատեսչության տվյալներով՝ հավելվածը տեղադրելուց հետո օգտատիրոջից պահանջվում է կատարել «թարմացում», որի ընթացքում ներբեռնվում է վնասակար բովանդակությունը։ Այնուհետև ծրագիրը խնդրում է մուտք ծառայությունների հատուկ հասանելիություններին, ինչի շնորհիվ կարող է կարդալ էկրանի տվյալները, որսալ գաղտնաբառերը, կառավարել հավելվածները և նույնիսկ ամբողջությամբ արգելափակել սարքը։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել