78-ամյա Շուֆուտինսկին հայտարարել է, որ այլևս մեքենա չի վարում
Հասարակություն
Ռուսաստանի վաստակավոր արտիստ Միխայիլ Շուֆուտինսկին խոստովանել է, որ այլևս չի նստում մեքենայի ղեկին։ Այդ մասին նա պատմել է «Ты не поверишь!» հաղորդման ընթացքում։
Երգչի խոսքով՝ սիրելիի՝ Սվետլանա Ուրազովայի հետ ամուսնությունից հետո նա այլևս անձամբ չի վարել ավտոմեքենա։ Սկզբում իր սպորտային մեքենայի կառավարումը վստահել է կնոջը, որը իրենից գրեթե 30 տարով երիտասարդ է, սակայն ավելի ուշ որոշել է օգտվել անձնական վարորդի ծառայություններից։
«Վտանգավոր է։ Ինձ քիչ է մնացել, ինձ պետք է պահպանել», — հումորով մեկնաբանել է 78-ամյա արտիստը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շուֆուտինսկին ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն՝ երկար ժամանակ ԱՄՆ քաղաքացի լինելուց հետո։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել