Կրեմլը արձագանքել է Ղրիմում ուղևորատար գնացքի վրա հարձակմանը
Ռուսաստան
Կրեմլը հայտարարել է, որ Ղրիմում ուղևորատար գնացքի վրա իրականացված հարձակումը բարդացնում է հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ հնարավոր առաջընթացը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ նման գործողությունները խոչընդոտում են խաղաղ գործընթացին և բացասաբար են ազդում հնարավոր բանակցային հեռանկարների վրա։ Պեսկովը միջադեպը բնութագրել է որպես Կիևի կողմից իրականացված գործողություն, որը, իր գնահատմամբ, չի նպաստում քաղաքական լուծումների որոնմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 8-ին հարված է հասցվել «Մոսկվա — Սիմֆերոպոլ» երթուղով շարժվող ուղևորատար գնացքին։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի տվյալներով՝ հարվածը հասցվել է ջերմաքարշին, ինչի հետևանքով զոհվել է մեքենավարի օգնականը, իսկ մեքենավարը ստացել է վնասվածքներ։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր