Կրեմլը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների մոտեցումը Ռուսաստանի սահմաններին
Ռուսաստան
Ռուսաստանը շարունակում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ազգային անվտանգության ապահովման համար՝ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների իր սահմաններին մոտենալու ֆոնին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցող գործընթացները գտնվում են Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության մշտական վերահսկողության ներքո, և Մոսկվան համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ անվտանգային ռիսկերին արձագանքելու նպատակով։
Պեսկովը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնման գործընթացը Ռուսաստանի սահմանների ուղղությամբ շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 8–19-ը ՆԱՏՕ-ն անցկացնելու է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները, որոնք կանցկացվեն նաև Ռուսաստանին սահմանակից Ֆինլանդիայի և Նորվեգիայի տարածքում՝ 19 երկրների մասնակցությամբ։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր