Զախարովան հայտարարել է, որ հայ հասարակությունը պահանջում է Ռուսաստանի հետ կապերի զարգացում
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հայ հասարակության մեջ կա հստակ պահանջարկ ռուս-հայական հարաբերությունների զարգացման և Հայաստանի եվրասիական ինտեգրացիոն կառույցներին շարունակական մասնակցության նկատմամբ։
«Հայ հասարակության մեջ կա հստակ պահանջարկ ռուս-հայական հարաբերությունների առաջադեմ զարգացման և Հայաստանի եվրասիական ինտեգրացիոն կառույցներին շարունակական մասնակցության նկատմամբ, ինչը շոշափելի օգուտ կբերի հայ ժողովրդին», - ասել է Զախարովան Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մեկնաբանության մեջ։
Մեկնաբանության տեքստը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ