Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Աշխարհ
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի, հաղորդում է «Սինհուա»-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Երկուշաբթի օրը Ֆիլիպինների Մինդանաո կղզու ափերի մոտ տեղի է ունեցել հզոր երկրաշարժ։
Երկրի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը (PHIVOLCS) մի քանի նահանգների համար ցունամիի մասին նախազգուշացում է տվել, սակայն նախազգուշացումը հանվել է։ Ավելի վաղ Ֆիլիպինների քաղաքացիական պաշտպանության գրասենյակը հայտնել էր, որ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, ևս յոթը անհետ կորած են համարվում։
«Զոհվել է առնվազն 32 մարդ, վնասվել են բազմաթիվ շենքեր», - հայտնել է գործակալությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ