Իրաքը վերաբացել է օդային տարածքը ուղևորատար չվերթների համար
Աշխարհ
Իրաքի օդային տարածքը վերաբացվել է ուղևորափոխադրումների համար։ Երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարություն է տարածել այս մասին։
«Իրաքի երկինքը վերաբացվել է երկրի օդանավակայաններ և օդանավակայաններից չվերթների համար։ Իրաքի օդային երթևեկությունը լիովին վերականգնվել է», - ասվում է INA լրատվական գործակալության կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ։
Իրաքի օդային տարածքը փակելու որոշումը կայացվել է երեկ՝ Իրանի կողմից Իսրայելին հասցված հարվածներից հետո։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է