Ֆիդան. Թուրքիան մտահոգված է Ուկրաինայի հարցով դիվանագիտական գործընթացի փակուղուց
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի շուրջ դիվանագիտական գործընթացում ստեղծված «փակուղու» և ռազմաճակատում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նա այս հայտարարությունն արել է Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների 10-րդ եռակողմ հանդիպումից հետո։
«Մենք շարունակելու ենք աջակցել դիվանագիտությանը և երկխոսությանը։ Մեր հյուսիսում շարունակվող պատերազմը անմիջականորեն ազդում է մեր ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա։ Մենք կարծում ենք, որ ռուս-ուկրաինական պատերազմում խաղաղության հասնելը կարևոր է մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության համար։
Մենք համոզված ենք, որ դիվանագիտական գործընթացը և խաղաղության ջանքերը պահանջում են վճռական շարունակություն։ Մենք բոլորս մտահոգությամբ ենք հետևում մարտադաշտում և դիվանագիտական գործընթացում ստեղծված փակուղուն», - ասել է նա։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից