Ֆրանսիացի հայտնի երգիչը ձերբակալվել է բռնության գործով
Աշխարհ
Ֆրանսիացի հայտնի երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է սեռական բնույթի բռնության մեղադրանքների շրջանակում։ Այդ մասին հայտնում է BFMTV-ն։
Տեղեկությունների համաձայն՝ արտիստը բերման է ենթարկվել հունիսի 8-ին։ Նրա նկատմամբ քննություն է սկսվել բռնության երեք առանձին դրվագներով։ Առայժմ չի հաղորդվում, թե որքան ժամանակ նա կմնա կալանքի տակ։ Հայտնի է, որ երկու կին դիմել են իրավապահներին՝ նրան մեղադրելով սեռական բռնության և բռնաբարության փորձի մեջ։ Մեկ այլ բողոք ներկայացրել է ֆրանսիացի հեռուստահաղորդավարուհի Ֆլավի Ֆլամանը։
Ընդհանուր առմամբ, տարբեր ժամանակահատվածներում՝ 1991-ից մինչև 2015 թվականները, շուրջ 30 կին մեղադրանքներ են ներկայացրել երգչի դեմ։ Գործով հետաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ