Ռուսաստանի Պետդումայում Հիտլերին հիշատակել են ՆԱՏՕ-ի զորավարժությունների ֆոնին
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վիկտոր Սոբոլյովը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունների անցկացումը Ռուսաստանի սահմանների մոտ՝ հայտարարելով, որ Արևմուտքի գործողությունները հակասում են խաղաղության մասին հնչող հայտարարություններին։
Պատգամավորի խոսքով՝ ՆԱՏՕ-ն, Եվրամիությունն ու ԱՄՆ-ն հրապարակային խոսում են խաղաղությունից, սակայն գործնական քայլերը, ըստ նրա, այլ պատկեր են ցույց տալիս։ Այս համատեքստում Սոբոլյովը պատմական զուգահեռ է անցկացրել Ադոլֆ Հիտլերի քաղաքականության հետ՝ նշելով, որ նա նույնպես պատերազմի նախաշեմին հանդես էր գալիս խաղաղության կոչերով։
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ հետևում է ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությանը և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ ազգային անվտանգության ապահովման համար։ Ramstein Flag 2026 զորավարժությունները անցկացվում են հունիսի 8–19-ը՝ Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի, Շվեդիայի և Իսպանիայի տարածքներում՝ 19 երկրների մասնակցությամբ։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր