«Հրապարակ»․ Կիրանցում ՔՊ-ն չի հաղթել, քվեարկել են սահմանապահները
Հայկական Մամուլ
Հրապարակ օրաթերթը գրում է.
Երեկ, ուշ երեկոյան հանրությունը հատկապես զարմացավ այն փաստից, որ սահմանամերձ գյուղերում պատերազմի խորհրդանիշ ու հողեր հանձնելու մեծ վարպետ ՔՊ-ն ընտրությունների արդյունքներով առաջատար դիրքերում է: Մասնավորապես հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին Տավուշի Կիրանց եւ Սյունիքի Ներքին Հանդ գյուղերը:
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով Կիրանցից տարածքներ են հանձնվել Ադրբեջանին, անգամ բնակելի որոշ տներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչի արդյունքում որոշ կիրանցեցիներ լքել են իրենց պատկանող տներն ու պետության կողմից տրամադրված միջոցներով այլ տներ են կառուցում, իսկ ադրբեջանական դրոշները հայտնվել են մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա:
Դե իսկ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում Ադրբեջանն այնքան առաջխաղացում է ունեցել, որ տեղի բնակչությունն անգամ չի կարողանում այցելել գյուղի գերեզմանատուն կամ մահացողներին հուղարկավորել պապենական գերեզմանատանը, քանի որ այն գտնվում է ադրբեջանական զինուժի տնօրինության տակ, եւ ամեն վայրկյան հայատյաց ադրբեջանցիները կարող են կրակել կամ պատանդ վերցնել հայկական բնակչությանը:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր