Ամերիկյան մարտական ուղղաթիռ է կործանվել Հորմուզի մոտ
Աշխարհ
Ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«ԱՄՆ Apache հարվածային ուղղաթիռը կործանվել է Հորմուզի նեղուցի մոտ, անձնակազմի երկու անդամները անվտանգ փրկվել են», - նշվում է հոդվածում։
Թերթը հավելել է, որ արտակարգ իրավիճակի պատճառը դեռ պարզ չէ։ Հստակ չէ՝ ուղղաթիռը խփվել է, թե՞ վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով։
Իրանը շարունակում է վերահսկել Հորմուզի նեղուցը։ Շաբաթ օրը ԻՀՊԿ-ն հայտարարեց, որ հարձակվել է չորս տանկերի վրա, որոնք փորձել են տարանցիկ անցնել Հորմուզի նեղուցով առանց իր թույլտվության։ Մինչդեռ, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կշրջափակի իրանական նավահանգիստները մինչև խաղաղության համաձայնագրի կնքումը։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր