Զելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդին ԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Անկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. Փաշինյան ԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան է Ռուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակման Թրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեման Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը Աննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. Փաշինյան Իրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներից 

Հայաստանում արձանագրվել է ջրծաղիկի դեպքերի զգալի նվազում

Հասարակություն

Հայաստանում ջրծաղիկի հիվանդացությունը շարունակում է նվազման միտում ցուցաբերել։ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին հանրապետությունում գրանցվել է հիվանդության 4550 դեպք, ինչը շուրջ 2.2 անգամ պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ  2025 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանում արձանագրվել էր ջրծաղիկի 10 210 դեպք, մինչդեռ  2026 թվականին նույն ժամանակահատվածում՝ 4550 դեպք։Նվազման միտումը նկատվում է նաև Երևանում։

Եթե 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին մայրաքաղաքում գրանցվել էր  5424 դեպք, ապա 2026 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2039, ինչը շուրջ 2.7 անգամ պակաս է։Մասնագետի խոսքով՝ հիվանդացության նվազումը պայմանավորված է ինչպես ջրծաղիկի պարբերական բնույթով, այնպես էլ հիվանդության դեմ պատվաստումների  ներդրմամբ, որը Հայաստանում մեկնարկել է 2025 թվականի հունվարից։

Համաճարակաբանական տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցված 4550 դեպքերից 4130-ը կամ 90.8 տոկոսը բաժին է ընկել 0-18 տարեկան երեխաներին, իսկ 420 դեպք կամ 9.2 տոկոսը՝ 18 տարեկանից բարձր անձանց։ Առավել մեծ մասնաբաժին ունեն 3-6 և 7-17 տարեկան երեխաները, ինչի հետևանքով դեպքեր հաճախ արձանագրվում են մանկապարտեզներում և դպրոցներում։Վարակի տարածումը կանխելու նպատակով կազմակերպված կոլեկտիվներում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ՝ կոնտակտավորների ամենօրյա բժշկական հսկողություն, նոր դեպքերի վաղ հայտնաբերում և մեկուսացում, ինչպես նաև օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելմանն ուղղված այլ գործողություններ։

Մասնագետները նշում են, որ հիվանդացության ռիսկն առավել բարձր է քաղաքային բնակչության շրջանում՝ պայմանավորված բնակչության խտությամբ և ակտիվ սոցիալական շփումներով։

Այդ առումով Երևանը շարունակում է մնալ առավել խոցելի բնակավայրերից մեկը։Բազմամյա դիտարկումները նաև ցույց են տալիս, որ ջրծաղիկն ունի արտահայտված սեզոնայնություն․ հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները սովորաբար արձանագրվում են նոյեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում, իսկ ամռան ամիսներին նկատվում է նվազման միտում։ Այս հանգամանքը հիմք է տալիս կանխատեսելու, որ առաջիկա ամիսներին հիվանդացության ցուցանիշները կշարունակեն նվազել։

Անդրադառնալով կանխարգելիչ միջոցառումներին՝ Սվետլանա Գրիգորյանը կարևորել է պատվաստումների դերը։ Նրա խոսքով՝ Հայաստանում ջրծաղիկի դեմ պատվաստումները նախատեսված են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաների, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի այն անձանց համար, որոնք նախկինում չեն հիվանդացել ջրծաղիկով։

Պատվաստումն իրականացվում է երկու դեղաչափով՝ առնվազն չորս շաբաթ ընդմիջումով։

Պատվաստումները հասանելի են առողջության առաջնային պահպանման բոլոր կազմակերպություններում՝ պոլիկլինիկաներում, առողջության կենտրոններում և ամբուլատորիաներում։ Նախատեսվում է, որ 2027 թվականից պատվաստումների ազգային օրացույցում կներդրվի նաև ջրծաղիկի դեմ երկրորդ դեղաչափը՝ 4-6 տարեկան երեխաների համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն
Ամենադիտված