Ուգանդայի նախագահը կայցելի Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովին
Աշխարհ
Ուգանդայի նախագահ Յովերի Մուսևենին մտադիր է այցելել Ռուսաստան՝ հոկտեմբերին կայանալիք Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովին մասնակցելու համար, ՌԻԱ Նովոստիին ասել է աֆրիկյան երկրի դեսպան Կիզիգե Մովսես Կավաալուկոն։
«Նախագահ Մուսևենի, նա կգա», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե ով կներկայացնի Ուգանդան գագաթնաժողովում։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի հետ գործընկերության վարչության տնօրեն Տատյանա Դովգալենկոն ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ աֆրիկյան երկրները ակտիվորեն հաստատում են Մոսկվային իրենց մասնակցությունը Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերին Մոսկվայում։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր