Կոբախիձե. Վրաստանը չի փոխի իր կուրսը, չնայած ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմը վերացնելու սպառնալիքներին
Աշխարհ
Վրաստանը չի շեղվի իր նախատեսած ուղուց, չնայած ԵՄ-ի կողմից իր քաղաքացիներին անվիզա ռեժիմը վերացնելու խոստումներով շանտաժի ենթարկելուն, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ինչ վերաբերում է պարզեցված վիզային ռեժիմի հարցին, երբ վրաց ժողովրդին անուղղակիորեն, տեղական գործակալների միջոցով, սպառնում են անվիզա ռեժիմի վերացմամբ, սա խոսում է այն ծանր իրավիճակի մասին, որում մի կողմից հայտնվում են եվրոպական բյուրոկրատիան, մյուս կողմից՝ տեղական գործակալները։ Սա ծանր իրավիճակ է», - լրագրողներին ասել է Կոբախիձեն։
«Նրանք ոչնչի չեն հասնի մարդկանց ճնշելով և նրանց սպառնալով, քանի որ վրացական հասարակությունը լավատեղյակ է մեր շուրջը ներկայումս տեղի ունեցող գործընթացներին։ Հետևաբար, շանտաժը չի աշխատի»։
Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ հունիսի 11-ին Բրյուսելում կկայանան վրացական կողմի հետ ԵՄ անվիզա ռեժիմի և դրան առնչվող հարցերի վերաբերյալ բանակցություններ։ Սա կլինի առաջին նման հանդիպումը մի քանի տարվա ընթացքում՝ Թբիլիսիի և Բրյուսելի միջև հարաբերությունների սրումից հետո։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր