Oժանդակ սերմնավորման ծառայությունն այսուհետև տեղում հասանելի է նաև Արարատի մարզում ապրող շահառուներին. ԱՆ
Հայաստան
Oժանդակ սերմնավորման ծառայությունն այսուհետև տեղում հասանելի է նաև Արարատի մարզում ապրող շահառուներին:
Մասիս քաղաքի «Հայրիյան» բժշկական կենտրոնում գործող սերմնավորման կաբինետում ամբողջովին անվճար (պետական միջոցներով) տրամադրվում է օժանդակ սերմնավորման ծառայությունը:
Այսպիսով, այս ծառայությունը ստանալու համար շաբաթական մի քանի անգամ Երևան գնալու անհրաժեշտությունից ազատվելով, պացիենտները զերծ են մնում հավելյալ ծախսերից ու այլ անհարմարություններից:
Օժանդակ սերմնավորման կաբինետներ կան նաև Շիրակում և Գեղարքունիքում:
Առողջապահության նախարարության այս ծրագրի շրջանակում սերմնավորման ծառայություն կարող են մատուցել բոլոր այն բժշկական կենտրոնները, այդ թվում` մարզային, որոնք ապահովում են այս ծառայության համար սահմանված մասնագիտական և տեխնիկական հագեցվածության պահանջները:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր