Լեհ զինվորականները զգուշացրել են բնակիչներին Ռուսաստանի սահմանի մոտ զորավարժությունների մասին
Աշխարհ
Լեհական զինվորականները զգուշացրել են, որ առաջիկա օրերին հնարավոր է ռազմական ներկայության աճ Լեհաստանի արևելքում՝ Ռուսաստանի սահմանի մոտ, ճանապարհներին՝ «Հրդեհային փոթորիկ 26» կոդային անվանումով ընթացող զորավարժությունների պատճառով։
«Զորավարժությունների ընթացքում զինվորներն ու ռազմական տեխնիկան կարող են տեսանելի լինել հասարակական վայրերում և ճանապարհներին՝ ուսումնական առաջադրանքներ կատարելով։ Այս գործողությունները զուտ ուսումնական նպատակներով են և Լեհաստանի զինված ուժերի պլանավորված ուսումնական գործընթացի մաս են կազմում», - PAP լրատվական գործակալությանը հայտնել է Վարմիայի և Մազուրիի 4-րդ տարածքային պաշտպանության բրիգադի սերժանտ Սաբինա Մազուրեկը։
Վարմիայի և Մազուրիի 4-րդ տարածքային պաշտպանության բրիգադի մամուլի ծառայությունը չի տրամադրել մանրամասներ զինվորականների կողմից անցկացվող մարտավարական զորավարժությունների ճշգրիտ ամսաթվի, վայրի կամ սցենարի վերաբերյալ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել