ԵՄ-ում քննարկում են ռուսական նավթի գնի սահմանաչափի պահպանման հարցը
Տնտեսություն
Եվրամիությունը քննարկում է ռուսական նավթի նկատմամբ գործող գնային սահմանաչափի պահպանման տարբերակը։ Reuters-ի փոխանցմամբ՝ առաջարկվում է առաջիկա վեց ամիսների ընթացքում պահպանել առավելագույն շեմը՝ մեկ բարելի դիմաց 44,1 դոլարի մակարդակում։
Այս սահմանաչափը կիրառվում է այն նպատակով, որպեսզի ռուսական նավթ տեղափոխող տանկերները կարողանան պահպանել ապահովագրական ծառայություններից օգտվելու իրավունքը։ Ցուցանիշը հաշվարկվում է Բալթիկ և Սև ծովի նավահանգիստներում Urals տեսակի նավթի FOB արժեքի հիման վրա՝ Platts և Argus գործակալությունների տվյալներով։ Վերջին անգամ այն սահմանվել էր 2026 թվականի փետրվարի 1-ին։
Բացի այդ, Եվրամիությունում քննարկվում է նաև այսպես կոչված «ստվերային նավատորմի» նկատմամբ սահմանափակումների խստացումը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ նոր պատժամիջոցների ցանկում նախատեսվում է ավելացնել ևս 30 նավ՝ արդեն գործող սահմանափակումների տակ գտնվող 632 նավերից բացի։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ