Բուլղարիան զենք չի մատակարարի Ուկրաինային
Աշխարհ
Բուլղարիայի նոր իշխանությունները չեն պլանավորում հետագայում զենք մատակարարել ուկրաինական բանակին, հայտարարել է պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովը։
Ստոյանովը մայիսին վարչապետ Ռումեն Ռադևի կողմից ձևավորված կառավարության անդամ է, ով բազմիցս հանդես է եկել Կիևին ռազմական օգնություն տրամադրելու դեմ և կողմ է Ուկրաինայի հակամարտության նկատմամբ Եվրոպայի մոտեցման վերանայմանը և դիվանագիտությանը վերադառնալուն։
Բուլղարիան ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որն ունի Ուկրաինայում օգտագործվող հնացած խորհրդային զենքի համար զինամթերք արտադրելու կարողություն, այդպիսով դառնալով Կիևի հիմնական մատակարարը։ 2022 թվականից ի վեր Բուլղարիան Կիևին տրամադրել է 13 ռազմական օգնության փաթեթ, սակայն դրանց արժեքը և բովանդակությունը գաղտնի է պահել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ