Նիգերիայում խոլերայի համաճարակի հետևանքով մահացածների թիվը հասել է 74-ի
Աշխարհ
Նիգերիայի հյուսիս-արևելքում խոլերայի բռնկման հետևանքով մահացածների թիվը հասել է 74-ի, մինչդեռ դեպքերի թիվը գերազանցել է 7800-ը, հայտնել է «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային մարդասիրական կազմակերպությունը։
«Բորնո նահանգի առողջապահության նախարարությունը գրանցել է խոլերայի 7850 կասկածելի դեպք և 74 մահ», - ասվում է MSF Նիգերիայի մասնաճյուղի Ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Տվյալները ընդգրկում են այս տարվա մայիսի 1-ից մինչև հունիսի 7-ը ընկած ժամանակահատվածը, իսկ առաջին կասկածելի դեպքը գրանցվել է մայիսի 1-ին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ