ԵՄ-ն կխստացնի բարձր արդյունավետությամբ համաձուլվածքների արտահանումը՝ որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մաս
Աշխարհ
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շրջանակներում Եվրամիությունը կսահմանափակի բարձր արդյունավետության համաձուլվածքների և նիկելի փոշիների, ինչպես նաև թանկարժեք մետաղների հանքաքարերի և քիմիական նյութերի արտահանումը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության տնօրեն Կայա Կալլասը։
«Մենք նաև կխստացնենք արտահանման սահմանափակումները լրացուցիչ նյութերի և տեխնոլոգիաների, այդ թվում՝ նիկելի փոշիների, մետաղների և բարձր արդյունավետության համաձուլվածքների վրա», - գրել է նա X-ում։
«Նոր ապրանքների, այդ թվում՝ ավտոպահեստամասերի, որոշ թանկարժեք մետաղների հանքաքարերի և քիմիական նյութերի ներմուծումը նույնպես կսահմանափակվի», - հավելել է Կալլասը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից