Գերմանիան Ուկրաինային զինամթերքի համար ևս 300 միլիոն եվրո կհատկացնի
Աշխարհ
Գերմանիան նախատեսում է լրացուցիչ 300 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինայի համար զինամթերք գնելու համար՝ չեխական նախաձեռնության շրջանակներում, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
«Գերմանիան լրացուցիչ 300 միլիոն եվրո կհատկացնի այս չեխական նախաձեռնության համար», - ասել է Պիստորիուսը Բեռլինում Չեխիայի պաշտպանության նախարար Յարոմիր Զունայի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Պիստորիուսի խոսքով՝ Բեռլինի կողմից հատկացված միջոցները կօգտագործվեն Ուկրաինայի զինված ուժերին 50,000 հեռահարության զինամթերքի խմբաքանակ մատակարարելու համար։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից