Գերմանիան լրացուցիչ ֆինանսավորում է հատկացրել Ուկրաինայի համար զինամթերքի գնմանը
Աշխարհ
Գերմանիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինային աջակցելու նպատակով լրացուցիչ 300 միլիոն եվրոյի հատկացման մասին՝ չեխական նախաձեռնության շրջանակում։ Այդ մասին Բեռլինում Չեխիայի պաշտպանության նախարար Յարոմիր Զունայի հետ հանդիպումից հետո հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Նրա խոսքով՝ տրամադրվող միջոցները հնարավորություն կտան Ուկրաինայի զինված ուժերին ստանալ շուրջ 50 հազար հեռահար գործողության զինամթերք։ Նախագիծը իրականացվում է եվրոպական գործընկերների համատեղ նախաձեռնության շրջանակում։
Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտնել էր, որ հունիսին Կիևին կհատկացվի նոր եվրոպական վարկային փաթեթի առաջին մասը՝ 5,9 միլիարդ եվրոյի չափով, որը նախատեսվում է ուղղել մարտական անօդաչու սարքերի ձեռքբերմանը։ Միաժամանակ գերմանական Rheinmetall ընկերությունը հայտարարել էր կամիկաձե դրոնների արտադրության զգալի ընդլայնման մասին։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել