Ռուսաստանում տղամարդ է ձերբակալվել ահաբեկչական կազմակերպությանը գումար փոխանցելու կասկածանքով
Ռուսաստան
Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են 62-ամյա տեղացի բնակչի՝ ահաբեկչական գործունեությանն աջակցելու կասկածանքով։ Այդ մասին հայտնում է «TV Գուբերնիա»-ն։
Քննության տվյալներով՝ տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205.1 հոդվածով, որը վերաբերում է ահաբեկչական գործունեությանը նպաստելուն։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է։
Ըստ նախնական տվյալների՝ կասկածյալը կատարել է 17 դրամական փոխանցում մի կազմակերպության, որը Ռուսաստանում ճանաչվել է ահաբեկչական։ Իրավապահ մարմինները դեպքի այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակել։


















































Ամենադիտված
Լավրովը շոկային հայտարարություն է արել. Ձերբակալվել են քրեական հեղինակություններ (տեսանյութ)